ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 26-ին Ազգային ժողով էր գնացել պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու համար։ Մարտի 27-ին ԱԺ-ն համաձայնություն է տվել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Հովիկ Աղազարյանին)։
--00—ՍՊ