ՀՀ անվտանգությանը և բանակցություններին վերաբերող տեղեկություն է տարածել, փնտրել ենք՝ ով է այդ մարդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Վարչապետը գալիս է և մեզ պատմում Ալիևի հետ հանդիպման մանրամասներ, պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բաներ, ինքը այդ ամենը տանում հանրայնացնում է, դա նորմա՞լ է։ Այս մասին Աժ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

Սիմոնյանը նշեց, որ մեկ տարի է՝ փորձում են հասկանալ, թե այդ ինֆորմացիայի արտահոսքը որտեղից է։

ԱԺ նախագահի խոսքով, նրանք կարող էին ներողամիտ գտնվել Աղազարյանի հանդեպ եթե այդ արտահոսքը կապված լիներ միայն կուսակցական ինֆորմացիային։ «Երբ դա վերաբերվում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը մենք պետք է ձև անենք, որ այդ մարդը կարա մնա»,- ասաց նա։

--00—ԼՀ