46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բբ.jp

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներ հսկայածավալ օպերատի-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանում բացահայտել է սրբապղծության դեպք:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա  բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել իր 14-ամյա դստերը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկությունները երբ ստացվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնում, դեռևս անորոշ էր, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է ստահակը երեխային տարել, ու բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները 1 օրվա ընթացքում իրեն կողմից կատարված հսկայածավալ աշխատանքների շնորհիվ պարզում են դպրոցի հասցեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ