Ասադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ». Reuters

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture1

Reuters-ը` հղում անելով սիրիական բանակի անանուն բարձրաստիճանսպաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, իբր, լքել է մայրաքաղաք Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»՝ երկրում ռազմական գործողությունների ֆոնին: «Ասադը նստել է ինքնաթիռ և հեռացել Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ», - գործակալությանը հայտնել են սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ, որոնց անունը չի նշվում:

Կիրակի գիշերը թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտարարել է, որ սիրիացի զինյալները վերահսկում են Հոմս քաղաքի կենտրոնը։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, նույնպես հայտնել է, որ սիրիացի զինյալները, մտնելով Հոմս քաղաք, գրավել են նրա բոլոր թաղամասերը։ Հոմսից Դամասկոս ուղիղ գծով՝ մոտ 150 կիլոմետր։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ գրոհայինները շարժվում են դեպի Դամասկոս, և որ դա նրանց հարձակման թիրախն է։ Միևնույն ժամանակ, շաբաթ երեկոյան սիրիական բանակի գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ահաբեկիչներին Համա, Հոմս և Դարաա նահանգներում։

--00—ՅՄ