Զելենսկին հայտնել է հակամարտության ընթացքում ուկրաինացի զինվորների շրջանում զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

զ.j

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 43 000 ուկրաինացի զինվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։

Նա նաև հայտնել է, որ 370 000 զինվոր վիրավորվել է, որոնց 50 տոկոսը կրկին վերադառնում է ծառայության։ 

Զելենսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանը կորցրել է 198 000 զինվորի, ևս 550 000-ը վիրավորվել են: Ռուսաստանն առայժմ չի արձագանքել Ուկրաինայի նախագահի տրամադրած այս տվյալներին։

Նախորդ անգամ Զելենսկին ուկրաինացի զինվորների շրջանում կորուստների թիվը հայտնել էր փետրվարին՝ ասելով, որ զոհերի թիվը կազմում է 31 000: 

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը հակամարտության ընթացքում ունեցել է 700 000 զոհ և վիրավոր, սակայն չէր նշել, թե որտեղից է վերցրել այդ թիվը։ Սոցիալական հարթակներում Թրամփը նաև նշել էր, որ Ուկրաինան ունեցել է 400 000 զոհ և վիրավոր։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ միայն Կուրսկում ուկրաինացի զինվորների շրջանում զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 38 000-ը։ 

--00—ԼՀ