ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու «զարգացող երկրների ութնյակի» (D8) հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակից այլ պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հինգշաբթի կայցելի Եգիպտոս։ Հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն և կքննարկեն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
D-8-ը զարգացող երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Նիգերիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության գլոբալ պայմանավորվածություն է:
Հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին։
--00—ՅՄ