ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը Եգիպտոսի հյուսիսային Էլ Ալամեյն քաղաքում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ։
Հանդիպումը կայացել է երկկողմ հարաբերությունները բարելավելու երկու երկրների ջանքերի ֆոնին։
Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ որպես լայն դիվանագիտական նախաձեռնության մաս։
Ֆիդանի այցը Եգիպտոս սկսվել է կիրակի օրը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատիի հրավերով։ Այցի ընթացքում նա եղել է Էլ-Արիշ նավահանգստում, Ռաֆահ սահմանային անցակետում և Եգիպտոսի Կարմիր մահիկի լոգիստիկ կենտրոնում։
Ֆիդանը հանդիպել է նաև Հյուսիսային Սինայի նահանգապետ, գեներալ-մայոր Խալեդ Մեգավերի և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ։
--00—ՅՄ