ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում, եթե հանրապետության քաղաքացիները կամ նրա շրջապատը խնդրեն նրան:
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը Սիրիայի նախագահի պաշտոնում, եթե քաղաքացիները կամ իմ շրջապատի մարդիկ դա խնդրեն», - մեջբերում է նրա խոսքերը Al Araby հեռուստաալիքը։
--00—ՅՄ