ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայում այլևս պարտադիր զինվորական ծառայություն չի լինելու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ալ-Շարաան նաև վստահեցրել է, որ «երկրի բոլոր խմբավորումները կլուծարվեն, իսկ զենքը կմնա միայն սիրիական պետության ձեռքում»։
Բացի այդ, նա ասել է, որ երկրի նոր իշխանություններն ուսումնասիրում են Սիրիայում աշխատավարձերը 400%-ով բարձրացնելու հնարավորությունը։
--00—ՅՄ