Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

untitled_9.thumb_

Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ակիպրես» լրատվական գործակալությունը։

Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։

Ակիլբեկ Ժապարովը վարչապետի Ղրղզստանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։ 

«Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ Ժապարովի հեռանալուց հետո Ղրղզստանում նախարարների կաբինետի պաշտոնաթողություն տեղի չի ունենա, բոլոր նախարարները կպահպանեն պաշոնները։ 

--00—ՅՄ