Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է 25թ-ին ՀՀ-ում անցկացվելիք համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

զ

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է ֆրանսահայ երիտասարդների հետ՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025թթ. մասնակիցներ Պետրոս Ասթուրյանի և Սիլվա Սահակյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ 

Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդներին ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրերը, անդրադարձել 2025 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին և այլ նախաձեռնություններին։ 

Հանդիպմանը մասնակից երիտասարդներն իրենց հերթին ներկայացրել են համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ 

Հարցուպատասխանի ձևաչափում քննարկվել են նաև գրասենյակի և ֆրանսահայ երիտասարդների հետ համագործակցության հնարավորությունները։ 

--00—ԼՀ