Սինանյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

photo_2024-08-28_16-23-02

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։

Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։

Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։

Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի  հարցերով  լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը։

--00—ՅՄ