Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

121924dac8eaf600ad40b29ab2fbec2762b10f

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։

Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ հետ։

--00—ՅՄ