Չայնիի ոլորաններում ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում․ երթևեկությունը դարձել է միակողմանի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_08-19-33

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կցորդիչով երեք բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտում․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին  պարեկային ծառայության և Կոտայքի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 3 կցորդիչով, 1 առանց կցորդիչի բեռնատար (1 ուղևոր) և 5 մարդատար ավտոմեքենա (13 ուղևոր)․ երթևեկությունը վերականգնվել է։

--00—ՅՄ