ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ուսպենովկա, Պուշկինո և Նովոպուստինովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ուսպենովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավային» զորքախմբի ստորաբաժանումները։ Շաբաթվա ընթացքում նրանք վերահսկողության տակ են վերցրել նաև Աննովկա, Վեսյոլիյ Գայ, Ելիզավետովկա և Տրուդովոյե բնակավայրերը։
Նովոպուստինովկան և Պուշկինոն վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։
--00—ԼՀ