Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Сним

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 4-րդ

«Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին քաղաքական իմաստով»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

 «2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս։

Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։ Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության և անարդարության հերթական տարին էր»։

 --00—ԼՀ