ՏԿԵ նախարարն ու Քրիստինա Քվինը քննարկել են դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

l-0x86wh-2048x1194z-0.3838

Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։

Քննարկել ենք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։

Քննարկել ենք նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը»։

--00—ՅՄ