Քննարկվել են հանքարդյունաբերությանը առնչվող հարցեր. Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նա.jp

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

 Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։

 Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։

ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

 Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

 Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը։

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել՝ փորձի փոխանակման, հանքարդյունաբերության ոլորտում հանագործակցությունը խորացնելու նպատակով։

 Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

--00—ԼՀ