«Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի. թուրք նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

thumbs_b_c_77f0a69310cb7a83ea443a0e977ef5f5

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

«Մեր ներկայիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կապը որոշակի թողունակություն ունի։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը մի գիծ է, որը միաժամանակ Վրաստանի տարածքով Սև ծովի նավահանգիստների հետ կապ է ապահովում։ Բայց բեռները կարող են նաև ուղիղ գծով փոխադրվել: Մենք ելնում ենք նրանից, որ պետք է այլընտրանք լինի՝ գիծ, որը սկսվում է Կարսից և հասնում Իգդիր-Դիլուջու, այնտեղից էլ՝ Նախիջևան։

Դա կազմում է 43 կմ Հայաստանով, 61 կմ՝ իրանի տարածքով, այնուհետև գիծն անցնում է Ադրբեջանից դեպի Հեռավոր Արևելք Կասպից ծովով։ Այս նախագծի վրա աշխատանքներն առաջիկա ամիսներին կմեկներկեն։ Նախիջևանում գոյություն ունի երկաթուղային գիծ, այն կվերանորոգվի։ Այս գիծը այլընտրանքային երթուղու ստեղծմամբ լրացուցիչ թողունակություն կապահովի»,- ասել է Ուրալօղլուն։

--00—ՅՄ