ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Վերջերս Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այս մասին թուրքական TVnet հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Երբ այս նախաձեռնությունն առաջին անգամ առաջ քաշվեց, հայկական կողմը բացասաբար արձագանքեց, չնայած այն բանին, որ ասվում էր, որ այս նախագիծը օգուտ կբերի Հայաստանին»,-ասել է նա։
Նախարարի խոսքով` Թուրքիան ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնել մինչև 2029 թվականը։
--00—ՅՄ