Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

94c3f85ecc6a0731e3bacb99d0e11231_M

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Մեզ երկու բան է դեռ փրկում։

1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։

2. Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով դեռ պետք է եւ վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավեր կարող է առաջացնել։

Բայց այս երկու գործոնները հավերժական չեն, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային տարբերակներ միշտ էլ կարող են գտնել»։

--00—ՅՄ