Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-12-27_11-43-50

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը ստացել է 92 միավոր:

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

--00—ՅՄ