Պետականությունը բախտի քմահաճույքին չպետք է թողնել, Արցախն է մեր լուսավոր գալիքը․ Վրթանես Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Մենք պետք է վերնայենք մեր ազգային մտածողությունը, պետք է հանձն առնենք այս սրբազան առաքելությունը․ ազգովի պետք է կամք ունենանք երկարաձգելու մեր պետականության կյանքը, չթողնենք այն բախտի քմահաճույքին։ Այս մասին այսօր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան առիթով մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 --00—ԱՊ