ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։
«Եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերն ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ոչ մեկ չէր պատկերացնի: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։
--00—ՅՄ