ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսին՝ հայտարարելով, թե նա քաղաքականությունը վեր է դասում մարդկանց օգնելու անհրաժեշտությունից։
Մասկն իր հայտարարությունն արել է Daily Mail-ի հրապարակումից հետո։ Այնտեղ նշված է, թե Կալիֆորնիայում անտառային հրդեհներն սկսվելուց մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսի քաղաքապետը պահանջել է 49 միլիոն դոլարով կրճատել հրշեջ ծառայության բյուջեն, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում։
«Լոս Անջելեսի քաղաքապետը քաղաքականությունը վեր է դասում մարդկանց օգնելուց»,- այս առնչությամբ գրել է Մասկը՝ X-ի իր միկրոբլոգում:
--00—ՅՄ