ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Գառնիկ Ա.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 53-ամյա Լուսինե Բ.-ն և 26-ամյա Ռաֆայել Մ.-ն, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Լուսինե Բ.-ն Լոռու մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:
--00—ՅՄ