ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մարտի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմանում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Պազ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկակակն կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Պազ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները մարզի տարբեր ծայրերից: