ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Փաշինյանի միակ դարդն ու ցավը իշխանությունը պահելն է, ձվածեղ եփելով իր վարկանիշն է բարձրացնում, տպավորություն է, որ նա բոլոր բլոգերների հետ մրցում է։ Փաշինյանը փորձում է պահել իշխանությունը, որն իր անվտանգության միակ միջոցն է, նա իր դեմքը մաքրելու համար պատերազմի պարտության պատասխանատվությունը բարդելու է բոլոր սուբյեկտների վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը պետք է գլխից իրեն խփի, նույն արարքի համար Ազգային հերոսի կոչում է տալիս, հետո նույն արարքի համար կալանավորում։ Պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչումներ, պարգևներ է շաղ տալիս, հետո նրանց կարգում է հանցագործ, սա ապացուցում է, որ նա չի տիրապետել իրավիճակին, տարրական պատկերացումներ չունի ԶՈՒ-ի մասին։ Երկու հոգու Ազգային հերոսի կոչում է տվել, երկուսն էլ ճաղերի հետևում են, նա պետականությունը, հերոսի ինստիտուտն արժեզրկում է»,- ընդգծեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով, Փաշինյանը այս տարի «պոլին փռելու» օպերացիաներ է անելու, բազմաթիվ հայտնի մարդկանց են ձերբակալելու, հասարակությանը ցույց տալու համար, որ գողացվածը կոպեկ առ կոպեկ հետ է բերվում։ «Ռեպրեսիաների տարի է լինելու, իր թիմից դժգոհ, խիստ ղեկավարի կերպարով բոլորին պառկեցնելու է գետնին։ Մյուս արկածախնդրությունն էլ լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ