ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց բնույթով ու պահվածքով շատ նման են։ Ասադն էլ չընկալեց պահի լրջությունն ու անտեսեց իր երկրի անվտանգային երաշխավորների՝ Ռուսաստանի և Իրանի կոչերը, գնալ բանակցությունների ու ստեղծել ներառական կառավարություն, ինչին հաջորդեց երկրի տապալումն ու իր փախուստը։ Փաշինյանը նույնպես ընդառաջ չգնաց բանակցությունների կոչին, ինչն էլ բերեց այս իրավիճակին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ