Թուրքիան Ադրբեջանի հետ շարունակելու է համագործակցել «Երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

էր.j

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

 Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում շարունակելու է համագործակցել «Երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ընդգծել, որ մշտապես շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին:

--00—ԼՀ