Ադրբեջանն անտառային հրդեհները մարելու համար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

photo_2024-08-26_14-20-50

Թուրքիայի որոշ շրջաններում շարունակվում են անտառային հրդեհները։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ  Թուրքիայի Էշմե  շրջանում ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։ 

Նշենք, որ ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է նաև Մուղլա և Բոլու նահանգների հրդեհաշիջման աշխատանքներին։

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Ալիևը հայտնել էր, որ Թուրքիային կտրամադրի հրդեհաշիջման ինքնաթիռ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ