Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ամբողջական կերպով լուծել հայ գերիների և անհետ կորածների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

756116576485049-1080x675

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկմանն անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին:

Փաշինյանը 6-րդ կետով նշել է Ադրբեջանում պահվող անձանց հարցը, ինչպես նաև վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծումը։

Նա գրել է․ «Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է. 

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, 

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, 

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է, 

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների, 

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, 

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, 

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, 

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա, 

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել, 

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,   

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»:

--00—ՅՄ