Նիկոլը ներթափանցել է ընդդիմության շարքեր, պետք է կռվենք դրանց դեմ, որ մեր պայքարը չպղտորեն․ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Փաշինյանի «իրական Հայաստանի» բանաձևն է՝ չկան հայեր, չկա պրոբլեմ։ Հայաստանի միակ սպառնալիքը երկուսով են, Փաշինյանն իր կնոջ հետ ժողովրդին ձեռք է առնում, ասում են՝ «պողոսնե'ր», ոնց ուզում ենք, այդպես էլ ապրում ենք, ինչքան ուզում՝ ծախսում ենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

Պատգամավորի համոզմամբ, ԵՄ-ին միանալու քայլերը խաբկանք են, ԵՄ-ն նման գործընթաց իր օրակարգում չունի։ Խոսելով ընդդիմության միջև եղած տարաձայնությունների մասին, պատգամավորը նշեց, որ ընդդիմության մեջ ընդդիմության դեմ պայքարողներ կան։ «Ընդդիմության մեջ Նիկոլի խոսույթն ունեցողներ կան, պայքարում են ՀՀԿ-ի դեմ։ Անդրանիկ Թևանյանը ժամանակին ԱԺ-ում էր, նրա ակտիվ պայքարը աչքովս չի ընկել, երկու նախագահնե՞րն էին իրեն արգելում պայքարել։ Որոշ ընդդիմադիրների բերանից 2018-ի շամպայնի համը դեռ չի կտրվել, հազար անգամ գնացել են Նիկոլի մոտ, հիմա էլ իրենց կենսունակությունը ՀՀԿ-ի հաշվին են ուզում ապահովել»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ