Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

304782

Հունվարի 12-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից:

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ նրանց ճանապարհելու են մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:

«Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Զինակոչիկներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:

-Թող անառիկ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, խաղաղ երկինք մեր երկրին: Երկու տարի անց սպասում ենք ձեզ առողջ ու անփորձանք,-ասաց նա՝ կոչ անելով թև ու թիկունք լինել միմյանց:

Նորակոչիկներին իրենց օրհնությունը հղեցին հոգևոր հայրերը:

Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև համայնքների ղեկավարների անունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ