Հաքան Ֆիդանը արաբական երկրներին կոչ է արել ստեղծել համատեղ մեխանիզմ, որը թույլ կտա օգնել Սիրիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

815145_src

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը արաբական երկրներին կոչ է արել ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի վերականգնմանը օգնելու ջանքերը համակարգելու համար։ Այս մասին նա հայտարարել է Էր-Ռիադում կազմակերպված Սիրիայի հարցով հանդիպմանը։

«Այս կրիտիկական պահին մենք պետք է գործենք որպես հավասարակշռող ուժ՝ ապահովելով նուրբ հավասարակշռություն միջազգային հանրության ակնկալիքների և Սիրիայում նոր վարչակազմի առջև ծառացած իրողությունների միջև:

Մենք կարող ենք ստեղծել համակարգման մեխանիզմ կամ համապատասխան հանձնաժողովներ՝ մեր ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մենք պետք է բացահայտենք Սիրիայում առաջնահերթ ոլորտները, որոնցից պատժամիջոցները պետք է հանվեն։ Նաև մեր առաջնահերթությունը պետք է մնա Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանումը»,- ասել է Ֆիդանը։

--00—ՅՄ