Սպանություն է եղել Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Capture

Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։

Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։

36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

--00—ՅՄ