Մինչև ընտրությունները պետք է ունենանք նոր Սահմանադրության տեքստ, աշխատելու ենք այս ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ և մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը նաև նշեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ունենալ ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նաև կկառուցվի 2 կամ 3 նոր շենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ