Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր․ Արմեն Չարչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Screenshot_2

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը ցավակցական խոսք է հղել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի անժամանակ մահվան մասին։

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր։

Ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և Մհերի բոլոր գաղափարակիցներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- նշել է Չարչյանը։

--00—ՅՄ