ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական ընթացքը։ Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան գրել է X-ի իր էջում։
«Ես հայտնեցի Եվրոպական Միության հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը, ինչպես նաև խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ անվտանգության, տնտեսության, մարդկանց միջև շփումների, ժողովրդավարական ինստիտուտների և կայունության:
Անհամբեր սպասում եմ վարչապետ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը»,- գրել է նա։
--00—ՅՄ