Փեզեշքիանը հերքել է Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

photo_2025-01-15_17-42-34

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքներն Իսլամական Հանրապետության հասցեին։ 

«Դա հերթական հերյուրանքն է, որը տարածում են Իսրայելը և այլ երկրներ՝ իրանաֆոբիայի բորբոքման նպատակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ընդգծել է Իրանի նախագահը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Իրանի 51-ամյա քաղաքացի Ֆարհադ Շաքերիին, որին, ըստ հրապարակված հաղորդագրության, հանձնարարված է եղել մշակել Թրամփի դեմ մահափորձի պլան։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն իր հերթին պնդել էր, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախահամաձայնության է եկել հանցագործների հետ՝ ԱՄՆ-ի տարածքում քաղաքական սպանությունների կազմակերպման համար:

--00—ՅՄ