ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռուսաստանյան «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում:
«Ավանդաբար տոնակատարությունների կենտրոնական իրադարձությունը ռազմական շքերթներն են։ Դրանք տեղի կունենան Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում, ինչպես նաև 19 քաղաքներում, որտեղ տեղակայված են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների և Կասպյան նավատորմի շտաբները»,-ասել է նախարարը։
--00—ԼՀ