Տագնապալի է վիճակը, Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեր հանրությանը սթափության կոչ էր, Բաքվում շոու կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը և շատ կարևոր է մեկ անգամ ևս բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին և ամբող աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա և փորձել կանխել հերթական հանցագործությունը։ Այս մասին այսօր ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը՝ խոսելով ակցիայի անցկացման անհրաժեշտությունից։

Աղբալյանը անդրադարձավ նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությանը և նշեց, որ դա սթափության կոչ էր բոլորիս։

«Այն ինչ ասվում էր Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ վկայում է, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին, դա կոչ էր բոլորիս, որ կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ