Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

2

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով եւ հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով փորձում են մտնել բոլորի գրպանը։ 

Ահավասիկ, հիմա էլ կառավարությունը խորհրդարան է ուղարկել մի նախագիծ, որով օրենքի ուժով ուզում է պարտադրել, որ առեւտրի օբյեկտներում՝ բոլոր տեսակի խանութներում, բաժիններ առանձնացնեն մաքուր եւ փոխարինիչների հիմքի վրա պատրաստված կաթնամթերքների համար, մաքուր կաթնամթերքի համար նախատեսվող դարակները կանաչ գույնով պետք է լինեն, փոխարինչներինը՝ նարնջագույն։ Հիմնավորումն այն է, որ սպառողը հստակ տարբերակի եւ իմանա ինչ ապրանք է ինքը սպառում։ 

Իհարկե, լավ նախաձեռնություն է՝ սպառողի շահերից բխող, սակայն անգամ ՔՊ-ում են տարակուսած՝ ինչո՞ւ են այդ բեռը դնում առեւտրի օբյեկտների սեփականատերերի վրա, որ առիթ ունենան տուգանելո՞ւ, դիցուք հեռավոր գյուղի խանութպանը ինչո՞ւ պիտի մտածի նախ դարակաշարեր առանձնացնել, ապա հետեւել, որ հանկարծ հաճախորդները մի ապրանքը մյուս դարակաշարում չդնեն, որ իրենք չհայտնվեն տեսչական մարմինների թիրախում ու չտուգանվեն։ 

Փոխարենը կարող էին կաթնամթերք արտադրողներին պարտադրել, որ ապրանքի վրա համապատասխան նշում անեն հաճախորդի համար եւ տարբերակիչ նշան դնեն եւ վերջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 --00—ԱՊ