ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 պետության դեսպաններին, նրանց ներկայացրել առաքելության գործունեության վերջին զարգացումները։
Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպանների և նրանց ներկայացնել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները»,-նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով անդամ երկրներին նրանց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար:
--00—ԼՀ