Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

կ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմեպրես»-ն այս մասին տեղեկացավ Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։ 

Նշվում է, որ կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։

 --00—ԼՀ