Թրամփը նախատեսում է երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրել մոտ 100 հրաման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot_4

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ստորագրել մոտ 100 գործադիր հրաման: Այս մասին հայտնում են Հանրապետականի մաս կազմող լրագրողները։

«Պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում ես կստորագրեմ տասնյակ հրամանագրեր, դրանց թիվը հարյուրին մոտ կլինի», - ասել է ամերիկացի ընտրված նախագահը՝ հավելելով, որ այդ փաստաթղթերը նպատակ կունենան չեղարկել այն ոոշումները, որոնք կայացրել է Բայդենը։

Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Մուրն ասել էր, որ պետության նոր ղեկավարը կարող է ստորագրել 50-ից 100 հրամանագրեր իր պաշտոնավարման առաջին օրը, իսկ առաջիկա շաբաթներին սպասվում է ավելին:

Տնտեսագետը կարծում է, որ հրամանագրերի մեծ մասը նվիրված է լինելու էներգետիկ խնդիրներին։

Այսպիսով, Թրամփը կարող է չեղարկել Բայդենի հրամանները՝ կապված էներգակիրների արդյունահանման և որոշ ոլորտներում նավթի ու գազի նոր հանքավայրերի շահագործման արգելքի, էլեկտրական մեքենաների օգտագործման, մաքուր էներգիայի զարգացման ծրագրերի ֆինանսավորման և բնապահպանական չափանիշների խստացման վերաբերյալ։

--00—ՅՄ