Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ֆդ.jp

Իրանի Համադանի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել միջադեպից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական YJC գործակալությունը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կաբուդրահանգ քաղաքում։ Ռազմական ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառները հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն:

--00—ԼՀ