Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ 24News-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Վարչապետն այսօր ներկա կգտնվի ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին, իսկ վաղը կմեկնի Դավոս», - մասնավորապես նշեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա միջոցառումը: Համաշխարհային ֆորումին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (ուղիղ կապով), ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև՝ մի շարք այլ երկրների առաջնորդներ։

Հերմինե Միքայելյան
 

--00—ԱՊ