Բայրամովը ամերիկացի պաշտոնյայի հետ խոսել է խաղաղության գործընթացի և կրկին ՀՀ Սահմանադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Screenshot_1

Հունվարի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի միջև, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացի մասին՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման հարցում զգալի առաջընթաց կա։

Այդուհանդերձ, ադրբեջանցի պաշտոնյան կրկին շեշտել է, թե իբր «ՀՀ Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները հանդիսանում են այս գործընթացի լիարժեք իրագործման հիմնական խոչընդոտը»։

--00—ՅՄ