ԵՄ-ում աջակցում են դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

photo_2025-01-24_14-44-49

ԵՄ դեսպաններն աջակցել են վրաստանյան դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկմանը, X-ում գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:

Նրա խոսքով՝ հունվարի 27-ին ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները վերջնական որոշում կկայացնեն այս հարցով։

Ըստ նրա՝ հարցին չեն աջակցում միայն Հունգարիան և Սլովակիան. «Բայց դա նշանակություն չունի, քանի որ որոշում կայացնելու համար կա մեծամասնություն», - գրել է Յոզվիակը։

--00—ՅՄ